211652_close_icon

Սյունիքի սահմանամերձ գյուղերում կարիքներն են գնահատվում․ դոնորների աջակցություն կա. ejc.am

views-count6595 դիտում article-date 16:08 27-03-2021

Սյունիքի սահմանամերձ համայնքներում անցկացվող  կարիքների գնահատման, բիզնես գաղափարների վերհանման  համար քննարկումները մեկ նպատակ ունեն՝  բնակիչների շրջանում բացահայտել բիզնես այն հնարավորությունները, որոնք նրանք պատրաստակամ են իրականացնել: 

Ինչպես ejc.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի քաղաապետի տեղակալ Իրինա Յոլյանը, հնարավորությունները տարբեր ուղղություններով են՝ պտղատու այգիներ, մեղվաբուծություն, ցեղական կովերի բուծում և այլն: 

 «Շեշտը դնում ենք հենց բնակիչների հնարավորությունների վրա: Այլ բան է, երբ համայնքն է առաջարկում, մեկ այլ բան, երբ այդ առաջարկությունը բխում է բնակչի կարիքներից, հնարավորություններից, և նա պատրաստ է ներդրում ունենալ այդ գաղափարը մինչև վերջ առաջ տանելու համար»,–ասում է տիկին Յոլյանը։ Համայնքի կարիքները գնահատելուց հետո, Իրինա Յոլյանը նշեց, որ փորձում են գտնել ներդրողներ, դոնորներ, որոնք պատրաստակամ են սահմանամերձ բնակավայրերում զարգացնել, որևէ ոլորտ։

Գորիսի համայնքապետարանը գործընկեր կազմակերպությունների հետ միասին աջակցում է ծրագրեր կազմելուն։ Մեր զրուցակցի խոսքով, անհատական ծրագրեր եւս ներկայացվում են եւ դրանք կազմելուն օգնում է Գորիսի ռեսուրս կենտրոնը։

Սակայն, Իրինա Յոլյանի գնահատմամբ՝ փոխօգնության մեթոդն է շատ լավ աշխատում, մարդիկ ցանկություն ունեն միմյանց աջակցելով ոտքի կանգնեցնել իրենց համայնքները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր