211652_close_icon
views-count3157 դիտում article-date 18:00 27-03-2021

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի փրկարարներն այսօր հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հարավային թևում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 5 զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1523 է, որից 25-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներ, կամավորներ կամ պահեստազորայիններ:

ԱԻ պետական ծառայությունն առաջիկա օրերին ևս կշարունակի որոնումները, այսուհետ՝ ըստ անհրաժեշտության:

Նմանատիպ նյութեր