211652_close_icon
views-count1519 դիտում article-date 13:18 30-03-2021

Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին քրգործը վարույթ է ընդունվել

Արցախի ականապատված տարածքների քարտեզը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու մասին քրգործն այսօր՝ մարտի 30-ին, վարույթ է ընդունվել:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածով հարուցված քրեական գործը հարուցվել էր մարտի 11-ին լրատվամիջոցներով հրապարակված «The Halo Trust» կազմակերպության կողմից ԱՀ-ում գործունեություն ծավալելու ընթացքում թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու և դրա միջոցով 44-օրյա պատերազմի ժամանակ ականապատված տարածքներն անխոչընդոտ հաղթահարելու դեպքի առթիվ:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Նմանատիպ նյութեր