211652_close_icon
views-count6912 դիտում article-date 18:14 09-12-2015

Պաշտպանության նախարարը` ադրբեջանական հատուկ ծառայություններին տեղեկություն փոխանցելու մեջ մեղադրվող 38-ամյա հայ սպայի մասին

Ազգային անվտանգության կողմից ձերբակալված Արմավիրի մարզի բնակիչ, սպա՝ պահեստազորի մայոր, 38-ամյա Գարիկ Մարությանը մեկ տարուց ավել է, չի աշխատում զինված ուժերում: Այս մասին ԱԺ-ում անդրադառնալով նրա ձերբակալությանը, ասաց Պաշտպանությնա նախարար Սեյրան Օհանյանը: Ավելին` իր կամքով է զորացրվել, քանի որ չի կարողացել գրագետ իրականացնել իր առջեւ դրված պարտավորությունները: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գարիկ Մարությանը մեղադրվում է համացանցային սոցիալական կայքերի միջոցով Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ հաստատելու եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Նմանատիպ նյութեր