49601 դիտում
17:28 31-03-2021
Խոշոր հրդեհ Եղվարդ քաղաքում. ոստիկանական համարանիշներով մարդատար ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով ГАЗель մակնիշի ավտոմեքենայում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Հրշեջները ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ավտոմեքենան եղել է կայանված վիճակում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+