211652_close_icon
views-count2025 դիտում article-date 17:40 02-04-2021

Արդեն այս ֆոնին երևում է, թե աշխարհաքաղաքական ինչ աղետ կանխեցին մեր տղաները Ապրիլյանի ժամանակ. Ադամ Սահակյանի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր առավոտյան ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, հատուկջոկատային Ռազմիկի գրառումը կարդացի, որից հետ 100 տոկոսով համաձայն եմ, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր տղաները, Ադամն ու իր զինակից ընկերները, սպաները կտրեցին թշնամու լեզուն և թաթը:

Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը. «Արդեն այս պատերազմի ֆոնին երևում է, թե Ապրիլյանի տղաները աշխարհաքաղաքական ինչ աղետ կանխեցին և իրենց կերպարներով հայ ժողովրդին ևս մեկ անգամ արթնացրին: Նրանք ուղերձ հղեցին հայ ժողովրդին, որ իրենց ձեռքը միշտ պուլսի վրա պահեն: Շատերի համար մեր տղաները դարձան ոգեչնշման կերպարներ: Իհարկե, 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմում մեր եղբայրները, հայրերը ազատագրեցին մեր տարածքները թշնամուց, իսկ Ապրիլյանի մեր տղաները չթողեցին, որ թշնամին թափանցի մեր հայրենիքի խորքերը: Հետո չեմ շարունակում, դնում եմ բազմակետեր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Տեսանյութը՝ News.am

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր