211652_close_icon
views-count1093 դիտում article-date 17:33 02-04-2023

Ապրիլյան պատերազմի ժամանակ աշխարհաքաղաքական աղետ կանխվեց. Ադամ Սահակյանի մայր

«Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը, ասել է․

«Ապրիլյան պատերազմից 7 տարի է անցել, բայց կարծես՝ երեկ լիներ: Առաջին զգացողությունն այն է, որ ցավի հետ մեծ հպարտություն կար. Ադամն ու զինակից ընկերները ամեն դեպքում հաղթանակած հերոսներ են: Նրանք աշխարհաքաղաքական աղետ կանխեցին: Ոչ մեկ այդքան փոքրաթիվ ջոկատով չէր կարող ավելին անել, ինչպես կռվեցին ու հաղթեցին նրանք»,- ասաց Ադամ Սահակյանի մայրը:

Ադամ Սահակյանը Ջրականի 112 մարտական դիրքի ավագն էր, նա դիմել էր իր հրամանատարական կազմին, որպեսզի իրեն թույլատրեն մարտական դիրք բարձրանալ.
«Ադամը Երեւանի կենտրոնից ծառայության անցավ անծայրածիր Ջաբրայիլում: Անկեղծ ասած՝ շատ սիրով էր ծառայում: Ադամը ընդհանրապես չէր խոսում զորքերի շարժի մասին, երբ հմուտ զինվորականները Ադամի կերպարը վերլուծում են, ասում են՝ նա շատ լուրջ զինվորական կարող էր լինել: Ադամը հայրենասիրության մասին չէր խոսում, եթե մարդն առաքինի էր, ազնիվ, բարի, կրթված, համարձակ. արդյո՞ք դա հայրենասիրություն չէ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր