1154 դիտում
13:10 05-04-2021
2021 թ. որևէ կազմակերպություն չի ստացել հանրակրթական դպրոցի տնօրենի հավակնորդներին վերապատրաստելու երաշխավորություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին օրերին հանրակրթական ուսումնական տարբեր հաստատություններից և քաղաքացիներից ստանում է ահազանգեր և հարցումներ` հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիր ստանալու նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ:
Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Այս առնչությամբ նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերապատրաստող կազմակերպություններն ընտրվում և երաշխավորվում են ԿԳՄՍ նախարարության կողմից: Այդ նպատակով նախապես` ընտրության անցկացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր առաջ նախարարության կայքում հրապարակվում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մասին հայտարարություն, որի մասին իրազեկումը տարածվում է նաև զանգվածային լրատվության միջոցներով:
Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվում է վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորված կազմակերպությունների ցանկը, որը ևս հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում: Այնուհետև ընտրված կազմակերպությունները իրականացնում են հավակնորդների վեապատրաստում` ըստ նախարարի հրամանով հաստատված հարցաշարի:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ և համապատասխան հայտերի ընդունելություն դեռևս չի հայտարարել:
Հետևաբար, որևէ կազմակերպություն այս պահին նախարարության կողմից երաշխավորված չէ իրականացնելու հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի` հավաստագրի տրամադրման վերապատրաստում: Ուստի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց հորդորում ենք լինել զգոն և սպասել նախարարության պաշտոնական հայտարարությանը և նախարարի հրամանով հաստատված կազմակերպությունների ցանկի հրապարակմանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այժմ մշակվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների նոր հարցաշարը` պայմանավորված նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով: Նոր հարցաշարի մշակումն այժմ ավարտական փուլում է գտնվում: Առաջիկայում՝ հարցաշարի հաստատումից հետո, կհայտարարվի վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման մրցույթ:

Նմանատիպ նյութեր
1295 դիտում
15:51 19-05-2021
Ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստելու նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն. ԿԳՄՍՆ
7848 դիտում
19:09 15-08-2017
ՈւԵՖԱ-ն հայտարարել է Եվրոպայի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին
1436 դիտում
21:00 19-08-2021
ՈւԵՖԱ-ն հայտարարեց տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
757 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»