211652_close_icon

ՈւԵՖԱ-ն հայտարարեց տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին

views-count1559 դիտում article-date 21:00 19-08-2021
ՈւԵՖԱ-ն հայտարարեց տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդներին:
 
Մրցանակին հավակնում են «Չելսիի» կիսապաշտպաններ Ժորժինյոն, Նգոլո Կանտեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն:
 
Հավակնորդների եռյակը որոշվել է Եվրո-2020-ի մասնակից 24 հավաքակաների մարզիչների, նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի և Եվրոպա Լիգայի խմբային փուլերին մասնակցած 80 մարզիչների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով: Բացի այդ, ժյուրիում ընդգկված են եղել նաև ՈւԵՖԱ-ի անդամ երկրներից 55 լրագրող:
 
Հաղթողի անունը հրապարակվելու է օգոստոսի 26-ին՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, որը կայանալու է Թուրքիայում:

Նմանատիպ նյութեր