«Հերտան» մարզչին հեռացրել է հոմոֆոբ արտահայտությունների համար
Բեռլինի «Հերտան» հայտնել է դարպասապահների մարզիչ Ժոլտ Պետրիին հեռացնելու մասին, այն բանից հետո, երբ վերջինս հունգարական պարբերությանը աղմկահարույց հարցազրույց էր տվել:
Հարցազրույցում մարզիչը քննադատել էր «Լեյպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաչիին՝ միասեռական ամուսնությունները հրապարակավ պաշտպանելու համար. «Ես չգիտեմ, թե ինչն է Պետերին ստիպում հանդես գալ ի պաշտպանություն հոմոսեքսուալների, տրանսվեստիտների և այդ կարգի այլ մարդկանց: Ես նրա փոխարեն կկենտրոնանայի սպորտի, այլ ոչ թե սոցիալ-քաղաքական թեմաների վրա»:
Պետրին նաև պատմել էր իր պահպանողական հայացքների մասին. «Ես չեմ հասկանում, թե ինչպես Եվրոպան կարող էր այսպես ցած ընկնել: Էմիգրանտների վերաբերյալ քաղաքականությունը՝ դա բարոյական անկման արտոցոլումն է: Եվրոպան աշխարհի քրիստոնեական մասն է: Եկեք շարունակենք ապրել ազգային արժեքներով, որոնք մենք յուրացրել ենք այս տարիներին»:
«Հերտայի» գլխավոր տնօրեն Կարստեն Շմիտդը մեկնաբանելով ակումբի որոշումը՝ հեռացնել Պետրիին, ասել է. «Մենք միշտ բարձր ենք գնահատել Ժոլտ Պետրիի աշխատանքը: Սակայն հաշվի առնելով նրա խոսքերի նուրբ մանրամասները, ինչպես նաև այն, որ Ժոլտը իր որոշ մտքեր հայտնել է առանց մեր հետ համաձայնեցնելու, մենք եկանք այն որոշման, որ նրա հայտարարությունները չեն համապատասխանում «Հերտայի» արժեքներին:
Շնորհակալ ենք Պետրիին՝ նրա աշխատանքի համար և լավագույնն ենք նրան մաղթում հետագայում», ասել է Շմիտդը: