1626 դիտում
09:20 09-04-2021
ՔՊ-ում խնդիր է դրված ազատվել Արարատ Միրզոյանի բերած կադրերից. «Իրավունք»․
«Իրավունք» թերթը գրում է. «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է որպես իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ անունով, կրկին մնաց առանց տնօրենի:
Լիլի Մինասյանն ազատվել է վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ իր մեկնաբանմամբ անձնական պատճառներով, իսկ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով: Սակայն, «Իրավունքին» այլ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների՝ ՔՊ- ում կադրային ռեբրենդինգ է սկսվել: Մասնավորապես խնդիր է դրված ազատվել նրանցից, ովքեր համարվում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած կադրերը, որոնցից էր նաև Լիլի Մինասյանը: Եվ ընդհանրապես Արարատ Միրզոյանին սկսել են թիմում յուրային չընկալել՝ իզոլացնելով իրենց շարքերից:
Ըստ նույն խոսակցությունների՝ այսպիսի վերաբերմունքը սկսվել է դեռևս ԱԺ նախագահին ծեծի ենթարկելուց հետո: Նույնիսկ իշխանական թիմում հնչում են տեսակետներ, որ եթե այսօր Նիկոլ Փաշինյանին կառավարության մի շենքից մյուսը ուղեկցում են ոստիկանական անթիվ և անհամար զորքեր, ապա միանշանակ կարելի էր այդ կրիտիկական օրը նախատեսել և ապահովել Միրզոյան Արոյի անվտանգությունը:
Սակայն, ինչ-ինչ պատճառներով նրան պետք էր լռեցնել, որ տեղն իմանա: Հիմա ևս դրված է նույն խնդիրը, իշխող թիմում մտահոգված են, որ արտահերթ ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, Արարատ Միրզոյանը կարող է ինչ-որ չնախատեսված «խաղեր տալ»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2885 դիտում
10:28 25-10-2019
Խնդիր է դրված նախկին պաշտոնյաների դեմ փաթեթներ հավաքել. «Իրավունք»
13650 դիտում
10:10 17-02-2017
Վիգեն Սարգսյանը մտադիր է կամաց-կամաց ազատվել Օհանյանի կադրերից. «Իրատես»
3657 դիտում
09:40 13-06-2017
ՔԿՀ պետերի փոփոխություններ են սպասվում. նոր նախարարը մտադիր է ազատվել վատ աշխատող կադրերից. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1039 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»