211652_close_icon
views-count21893 դիտում article-date 13:44 11-04-2021

Մարդաբոյ փոսերի պատճառով խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ford Transit-ը բախվել է գազատար խողովակների հենասյուներին, այնուհետև բետոնե էլեկտրասյանը, կոտրել դրանք. կա վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  12:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի  «Նատի» թաղամասի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին, մի քանիսը կոտրել, այնուհետև բախվել  ինտերնետային կապի համար նախատեսված սյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղբվարդ քաղաքի հիվանդանոց:

 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյաի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ  վթարի պատճառը եղել են մարդաբոյ փոսերը ու վարորդը,  չիմանալով  ինչպես խույս տալ փոսերից,  չի կարողացել կառավարել մեքենան, ինչն էլ դարձել է  ավտովթարի պատճառ:

Նշված ճանապարհին էլ  մարդաբոյ փոսերն այնքան շատ են,  որ այստեղ կարելի է տարբեր  տեսակի ձկներ աճեցնել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր