211652_close_icon
views-count5701 դիտում article-date 11:47 12-04-2021

Մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից, իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում գրանցվում են.Հասրաթյան

Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված եռակողմ պայմանավորվածության մասին լուը լսելուց:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում եմ իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կարծում էին, թե Արցախը թուրքին հանձնելով՝ իրենք իրենց ու իրենց երեխաների համար վերջնականապես ապահովում են անվտանգ ու առանց պատերազմի ապրելու երջանիկ կյանք: Ավաղ, մեր նվիրյալ հայորդիների արյան գնով ազատագրված տարածքները թուրքին հանձնելուց հետո, պարզվեց, որ մենք ստացանք ոչ թե խաղաղություն, այլ, ինչպես դասականը կասեր, նախ՝ խայտառակություն, իսկ ավելի ուշ, ամենայն հավանականությամբ, կստանանք նաև պատերազմ...

Չմոռանանք, որ մեծ պատերազմները միշտ էլ սկսվում են փոքր կրակահերթերից.. Իսկ այդպիսիք Արցախի գրավյալ տարածքներում այսօր արդեն արձանագրվում են... Չի բացառվում, որ վաղն էլ դա լինի Սյունիքում կամ Տավուշի սահմանին...

Հ.գ.- Իրականությունը տեսնելու համար պետք է աչքերը բացել, իսկ զուգահեռ դրան, նաև՝ մտածել ու գործել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սա ասում եմ բոլոր նրանց, ովքեր ներքին բավարարվածություն էին զգում Արցախի տարածքներն անկրակ հանձնելու շուրջ ձեռքբերված...

Posted by Սենոր Հասրաթյան on Sunday, April 11, 2021

Նմանատիպ նյութեր