211652_close_icon
views-count2320 դիտում article-date 12:26 12-04-2021

Ավարտում եմ աշխատանքս Արմեն Սարգսյանի հետ․ Արշակ Կարապետյան

Ավարտում եմ աշխատանքս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արշակ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջերս բազմաթիվ զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներից՝ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի «ԱՏՕՄ» նախագծի եւ «Երեւան իմ սեր» հիմնադրամի հետ կապված։

Այդ պատճառով որոշեցի նորից ակտիվացնել ֆեյսբուքյան էջս եւ բոլոր հետաքրքրվողներին միանգամից պատասխանել․

«Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել եմ դեռ 2020թ․ հոկտեմբերի 1-ին։ Այդ պատճառով իրավասու չեմ համարում ինձ մեկնաբանություններ տալ հիմնադրամի վերջին ամիսների գործունեության վերաբերյալ։

Նախքան «Երեւան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելս Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանից առաջարկություն եմ ստացել ղեկավարելու ԱՏՕՄ նախագիծը՝ առավել եւս, որ մասնակցել եմ «ԱՏՕՄ» հիմնադրամի գրանցմանը եւ նույնիսկ գրանցման փաստաթղթերում իրավաբանորեն նշված եմ եղել որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Ցավոք սրտի, պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը եւ ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգեց նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչեւ 2021թ․ գարուն։

Այս փուլում որոշեցի զբաղվել այլ գործունեությամբ, հետեւաբար, ամենայն հարգանքով հանդերձ, նախընտրելի համարեցի հրաժարվել նաեւ այդ նախագծով համագործակցությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել ենք եւ ունենք շատ լավ հարաբերություններ։ Շնորհակալ եմ ավելի քան տասը տարվա վստահության եւ համատեղ աշխատանքի համար։ Այս պահին դադարել են ընդամենը աշխատանքային հարաբերությունները եւ որեւէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։

Հետեւաբար՝ էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ։

Ընդամենը այսքանը

Արշակ Կարապետյան

Նմանատիպ նյութեր