211652_close_icon
views-count1852 դիտում article-date 22:51 16-07-2022

Ավարտվեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում աշխատանքս. Հայկ Դարբինյան

Ավարտվեց Ստոկհոլմում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում աշխատանքս: Հայաստանի համար ծանր փորձություններով ու դժվարություններով հագեցած վերջին երեք տարիները թեեւ անցկացրել եմ հայրենիքից հեռու, բայց հետադարձ հայացքով պիտի արձանագրեմ, որ մեր երկրում կատարվող իրադարձությունները եղել են դեսպանության ամենօրյա աշխատանքի զարկերակը, եւ գործընկերներիս հետ ամեն օրը ապրել ենք Հայաստանի հոգսերով։

Այս մասին գրել է դիվանագետ Հայկ Դարբինյանը:

«Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել դեսպան Ալեքսանդր Արզումանյանի հետ, որը ՀՀ դիվանագիտական ծառայության հիմնադիրներից ու դրա ինստիտուցիոնալ հիշողության կրողներից է։

Շնորհակալ եմ Ստոկհոլմում ՀՀ դեսպանության բոլոր գործընկերներիս, Հյուսիսային Եվրոպայի երկրներում բնակվող մեր հայրենակիցներին ու բոլոր այն մարդկանց, որոնց հետ այս ժամանակահատվածում հաստատվել են բարեկամական ջերմ հարաբերություններ:

Ստոկհոլմում Հայաստանի դեսպանությանը մաղթում եմ արգասաբեր գործունեություն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր