3245 դիտում
09:06 13-04-2021
Ով ում է խաբում․ «Սպուտնիկ-V»-ի առեղծվածն ու հերթական սխալ զեկույցը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը շարունակում է բուռն քննարկման թեմա մնալ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահի հարցին, թե «Սպուտնիկ-V»-ն Հայաստանում գրանցված է արդյոք, Հայաստանի վարչապետը դրական պատասխան էր տվել։ Սակայն ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հերքեց Փաշինյանին՝ ասելով, թե այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում:
Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը բացատրեց. «Այս պահին պատվաստանյութերի գրանցում չի իրականացվում, բայց «Սպուտնիկ-V» պատվաստանյութին արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն տրված է։ Օրենքը մի քանի մեխանիզմ ունի: Այդ մեխանիզմներից մեկն էլ թույլտվությունն է, որպեսզի այդ պատվաստանյութը օգտագործվի»:
Ըստ Ավանեսյանի՝ այս փուլում գրանցված, թե օգտագործման թույլտվություն ստացած, նույն բանն է։ Իհարկե, հասկանալի է, որ այս բառախաղով փորձեց նախարարն արդարացնել Փաշինյանին, բայց փաստ է, որ վարչապետը ՌԴ նախագահի հարցին անտեղյակ պատասխան է տվել և ասել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում:
Հետաքրքիր է՝ ՌԴ գնալուց առաջ վարչապետին չեն բացատրել արդյոք, որ կորոնավիրուսի պատվաստանյութերը չեն գրանցվում. ինչո՞ւ էր նա վստահ պնդում, որ գրանցված է: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վարչապետին սխալ են զեկուցել հերթական անգամ։ Եթե այդպես է, ապա ովքե՞ր պետք է պատասխանատվություն կրեն վարչապետին նորից մոլորեցնելու համար: Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ուղղակի անհետացել է, չի պատասխանում հեռախոսազանգերի և անգամ չի պատասխանում դեմ առ դեմ տրված հարցերին, առողջապահության նախարարը ևս չպատասխանեց մեր զանգերին:
Ամեն դեպքում, արձանագրենք, որ իրավիճակն ավելի տհաճ դարձավ, երբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ապրիլի 9-ին հայտարարեց, որ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 60 երկրում։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ցանկը, պարզեց, որ այդ երկրների թվում են Բելառուսը, Իրանը, Արգենտինան, Սերբիան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2271 դիտում
23:18 11-01-2023
Միայն խաբում է ու խաբում, ոնց որ գլխին տված լինեն անտերի. քաղաքացիները՝ վարչապետի ասուլիսի մասին. Oragir.news
31885 դիտում
23:22 19-08-2016
Չարենցի չբացահայտված սպանության առեղծվածն ու «Սասնա ծռերը»
Այս բաժնից
2302 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
2089 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1564 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»