1100 դիտում
17:50 14-04-2021
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդրադարձը Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԲՏԱ նախարարությունը մշտապես աշխատանքներ է տարել հայկական արբանյակի թողարկման ուղղությամբ, ինչպես նաև նշեց, որ այն երկարաժամկետ գործընթաց է:
Վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:
ԲՏԱ նախարարության կողմից չի իրականացվել նույնիսկ անհրաժեշտ նվազագույն աշխատանք՝ ուղղված հայկական արբանյակի թողարկմանը, որը ՀՀ-ի համար ունի ռազմավարական նշանակություն:
Ավելին, հայկական արբանյակի թողարկումը ներառված է եղել միայն 2013 և 2014թթ.
կառավարության ծրագրերում:
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից ՀՀ-ին հատկացված է եղել դիրք
գեոստացիոնար ուղեծրում, որի շրջանակներում Հայաստանը շուրջ 3 տարուց ավելի` մինչև 2016թ. ներառյալ, իրականացրել է կոորդինացման աշխատանքներ (ՀՄՄ) անդամ պետությունների (ադմինիստրացիաներ) հետ, որը գրեթե հասցված է եղել ավարտին: Ի դեպ, սա միակ ժամանակատար գործընթացն է: Սրան զուգահեռ ՀՀ-ն նաև բանակցություններ է տարել արբանյակներ թողարկող աշխարհի լրջագույն կազմակերպությունների հետ և ստացել ամբողջական առաջարկներ (այդ թվում՝ SpaceX-ից):
Հետևաբար, ցանկության դեպքում և ֆինանսական համապատասխան հատկացման պարագայում ռազմավարական այս ծրագիրը կարող էր իրականացվել առավելագույնը 1 տարվա ընթացքում:
Ինչ վերաբերում է հայկական արբանյակի սպասարկման տարեկան ծախսերին, ապա
արդյունավետ կառավարման պարագայում այն ոչ միայն երաշխավորում է ինքնածախսածածկույթը, այլ նաև կարող է ապահովել պետության համար կայուն եկամուտ:

Նմանատիպ նյութեր
2494 դիտում
23:22 05-03-2021
Տեղի է ունեցել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
682 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
976 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է