211652_close_icon
views-count61642 դիտում article-date 00:04 15-04-2021

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Ռիտա

News.am-ը գրում է.  Խոր ցավով հայտնում ենք մեր սիրելի գործընկեր, թարգմանիչ Ռիտա Նահապետյանի անժամանակ մահվան մասին:

Հրաշալի մարդ ու գործընկեր Ռիտա Նահապետյանը մեր հիշողություններում կմնա իր կենսուրախությամբ, դրական էներգիայով, աշխատանքային առօրյան հումորով լցնելու իր կարողությամբ, աշխատանքի, ընկերների, ընտանիքի հանդեպ մեծ հոգատարությամբ ու լավատեսությամբ։

Խորապես ցավակցում ենք Ռիտա Նահապետյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին այս ծանր կորստի կապակցությամբ։

Հանգչիր խաղաղությամբ, մեր սիրելի Ռիտա։

Տեղեկացնենք, որ Ռիտա Նահապետյանի հոգեհանգիստը տեղի կունենա  ապրիլի 15–ին, ժամը 18.00–ին Նոր Արեշ 2–րդ փողոց, տուն 16 հասցեում:

Նմանատիպ նյութեր