1875 դիտում
17:15 13-06-2022
Հանգչիր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ. Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ։
«Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:
Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի'ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ», - ասված է ուղերձում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3196 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը