1589 դիտում
12:46 17-04-2021
Աշխարհը կորցրեց մեծ մարդասերներից մեկին. «Ավրորա» նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ:
Նախաձեռնության հայտարարության մեջ նշվում է. «Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ:
Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի կոչելուն եւ երկրորդ հնարավորություն տալու նրանց, ովքեր ամենից ավելի ունեն դրա կարիքը: Մենք հավերժ երախտապարտ ենք նրա փորձառության ու տեսլականի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման ու զարգացման գործում նրա ներդրած անգնահատելի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
1078 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում