211652_close_icon
views-count1658 դիտում article-date 17:12 17-04-2021

ԵՍ ՀՀԿ-ին ընդդիմություն չեմ համարում, մի ունեզրկված հանրապետական տեսե՞լ եք. Մանուկ Սուքիասյան. Hraparak.am

Այսօր տեղի ունեցավ «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, հայտնում է Hraparak.am-ը։

Կուսակցությունը հիմնադրել է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, նա նաև գործարարությամբ է զբաղվում, նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։

Հարցին, թե կա՞ն ընդդիմադիր դաշտում ուժեր, որոնց հետ ինքը բացառում է համագործակցությունը, Սուքիասյանը պատասխանեց․

« Օրինակի համար, ես «Հանրապետականին» չեմ էլ համարում ընդդիմադիր, իրենք ինձ համար ինչ-որ անորոշ կարգավիճակ ունեն, որովհետև հիմա իրենք խոսում են այնպիսի երևույթներից , որոնցից իրենց ժամանակները զերծ չեն եղել։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին քննադատելուն․․․ ախր իրենցից շատ- շատերի անպատժելիության երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է։ Իրենք ինչի՞ց են բողոքում, մի ազատազրկված հանրապետական գիտե՞ք, մի ունեզրկված հանրապետական գիտե՞ք։

Ես կարծում եմ, որ 2018 թվականի իրադարձությունների ծալքերը երբ կբացահայտվեն, մի օր մենք կիմանանք, դա նույնպես եղել է պայմանավորվածությունների դաշտում։

Մեր գերխնդիրը չէ ինչ-որ մարդկանց անպայման ազատազրկված տեսնել, ինձ ճիշտ հասկացեք, ես դա նկատի չունեմ , բայց պետք է օրենքը աշխատի, այլ ոչ շոուներն ու ցուցադրական բաները ,որոնք առաջին հայացքից շոյում են էս անարդարությունից նեղսրտած քաղաքացիներին, բայց իրականության մեջ կարգավիճակի ոչ մի փոփոխություն՝ որևիցե արարքի հեղինակի հետ կապված, առանձնապես չկա։

Ես բացառում եմ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, մնացյալ քաղաքական ուժերի հետ կլինեն համապատասխան շփումներ, կոնսուլտացիաներ, և ես կարծում եմ, որ այս իրավիճակը  որևէ մի առանձին վերցրած ուժ ի վիճակի չէ կարգավորել։

Ես ենթադրում եմ, որ առաջիկայում լինելու է պարլամենտական որոշակի կոալիցիա՝ընդդիմադիր ուժերի կողմից, և չի լինի այնպես, որ ամեն ինչի պատասխանատուն լինի 1 հոգի, և բոլոր դափնիներն ու բոլոր պրետենզիաները ներկայացվեն այդ մի հոգուն»,- ասաց Սուքիասյանը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր