2331 դիտում
09:37 20-04-2021
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ․ ով է միջնորդել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, այդ հանդիպումը կազմակերպվել է վարչապետի խորհրդական Աննա Վարդապետյանի միջոցով, որը, մամուլի հրապարակումների համաձայն, հրահանգներ է տալիս դատավորներին, քննիչներին ու դատախազներին:
Այստեղ ուշագրավ է, որ երբ նախորդ տարի` դեկտեմբերին, Փաշինյանն իր մոտ էր հրավիրել դատարանների նախագահներին, Վազգեն Ռշտունին հանդիպմանը չէր մասնակցել՝ որպես պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները: Այսինքն՝ ստացվում է՝ նախորդ տարի հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, սակայն արդեն այժմ անհատական հանդիպում է ունենում Փաշինյանի հետ:
Դժվար է կանխատեսել, թե ինչու հենց այժմ նման հանդիպում տեղի ունեցավ: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանները ստանալ հենց Վազգեն Ռշտունուց, սակայն տեղեկացանք, որ նա արձակուրդում է, և չկարողացանք կապ հաստատել ու ստանալ մեր հարցերի պատասխանները»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3888 դիտում
20:57 01-03-2017
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նորանշանակ դատավորներին
3193 դիտում
16:08 04-05-2018
Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ
3115 դիտում
20:02 25-01-2016
Հրաժարական է տվել վերաքննիչ քրեական դատարանի նախագահը
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»