3179 դիտում
10:13 21-04-2021
Լեզգիների հարցն ուղղված Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո ավելի է վատթարացել Ադրբեջանում ապրող բնիկ ժողովուրդների վիճակը։ Պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի իշխանությունները միանգամից երկու խնդիր էին լուծում, առաջնագիծ ուղարկելով նախեւառաջ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, արդեն պատերազմից հետո սոցիալական, տնտեսական դժվարությունների բեռը եւ մարդկային կորուստները լրացուցիչ հարված են վերջիններիս համար։ Էթնիկ դիմագծի պահպանումը նրանց ինքնությանն ուղղված լրջագույն մարտահրավեր է։
Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ավելի հաճախ են բարձրաձայնվում այն խնդիրների եւ դժվարությունների մասին, որոնց բախվում են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները։ Նշենք, որ ներկայումս ակտիվ ընթացք է ստանում լեզգիական շարժումը, ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ։ Ռուսաստանում, մասնավորապես՝ Դաղստանում ապրող լեզգիները բավականին ակտիվ են եւ ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեն մշտապես բարձրաձայնելու լեզգիական խնդրի մասին։
Ադրբեջանի բնիկ ժողովուրդների խնդիրը կարող է զարգացումներ ունենալ նախեւառաջ ուժեղ շահառուների առկայության պարագայում։ Լեզգիների հարցը երկակի սուր է՝ ուղղված ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ...»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
20447 դիտում
09:49 16-10-2020
Լեզգիների շրջանում նկատվում է ազգային զարթոնք. «Ժամանակ»
738 դիտում
13:20 13-09-2022
Ադրբեջանի ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ՌԴ դեմ. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը
8453 դիտում
10:13 16-10-2019
Կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու հարցն է քննարկվում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»