3019 դիտում
10:13 22-04-2021
Սեփականատերերը հրաժարվում են տարածք տրամադրել իշխանություններին․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Չնայած առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, ավելին՝ շատերն են համոզված, որ օրումեջ կարծիք փոխող Նիկոլ Փաշինյանին վստահել ու հավատալ չի կարելի, այսինքն՝ դեռ պարզ չէ՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, այնուամենայնիվ, գործող իշխանությունները «մյուսներից մեկ քայլ առաջ» սկզբունքով նախորդ մի քանի օրերին լծված են եղել տեղերում նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործին։ Բացի վարչական ապարատի մոբիլիզացիայից ու նախնական հաշվարկներից, այս օրերին լուրջ քայլեր են իրականացնում մարզերում նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանության գլխավոր շտաբի համակարգողներն իրենց մարզային ներկայացուցիչներին հանձնարարել են տեղերում այնպիսի տարածքներ գտնել, որոնք կենտրոնական հատվածում են և... «հարիր են իշխանության շտաբ լինելու համար»: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, օրերս մի քանի խոշոր համայնքներում տարածքների սեփականատերերը հրաժարվել են իշխանություններին տրամադրել իրենց ցանկացած տարածքները նախընտրական շտաբների համար։ Մեր տեղեկություններով, սեփականատերերը, իմանալով, թե որ ուժին են ծառայելու իրենց տարածքները, բաց տեքստով ասել են, որ «հող հանձնող իշխանությանը տարածք չունենք տալու»։
Ի դեպ, այդ սեփականատերերի մեջ մի քանիսը 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքին այդ տարածքները տրամադրել էին մեծ սիրով, անգամ իրենց սեփական նախաձեռնությամբ են առաջարկել դրանք, ոմանք «հանուն հեղափոխության» տարածքը տրամադրել էին նույնիսկ առանց վարձատրության։ Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
56651 դիտում
09:43 21-11-2020
Դեսպանատները հրաժարվում են ՀՀ քաղաքացիներին «վիզա» տրամադրել. «Փաստ»
3158 դիտում
13:38 30-09-2014
ԱՄՆ-ը հրաժարվում է Սաակաշվիլիին վիզա տրամադրել
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
955 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1276 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»