211652_close_icon
views-count1566 դիտում article-date 22:08 22-04-2021

Ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը խոսում է այն մասին, որ Սյունիքում անվտանգության լուրջ խնդիրներ ունենք. Գորիսի համայնքապետի տեղակալ

Առավոտյան տեղեկատվություն ստացանք, որ Գորիս համայքնում, մեկ տասնյակից ավել քաղաքացիներ բերման են ենթարկվել, համանքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը երեք ժամ օրենսդրությամբ սահմանված կարգով մնացել է ձերբակալված և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեինք․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը:

Ավելի ուշ Հովսեփյանի պաշտպանը տեղեկացրել է, որ հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, այն պատճառով, որ Հովսեփյանը մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության վարչությունում.

 «Ըստ էության՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից եղել է հրահանգ, որի պատճառով գործողություններ են անցկացվել և ստացել է մարմնական վնասվածքներ: Լուսանկարներ կան, որոնք ուղարկվել են ՄԻՊ գրասենյակ»,-ասաց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է ապահովել Սյունիքի անվտանգությունը, Յոլյանը պատասխանեց.«Ընդամենը երեկ սահմանում կրակոցներ են եղել, չեմ  կարծում, որ կգտնվի մի այնպիսի մարդ, որ կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, իսկ այդ խնդիրներին լուծում չի տրվում և մենք դա տեսնում ենք մեր ամենօրյա աշխատանքում»:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր