2729 դիտում
10:07 23-04-2021
Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու․ ինչ հաղորդագրություն է ստացել Մանե Գևորգյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երևան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների:
Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գևորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար:
Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի և Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գևորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), և ինչու մինչև հիմա հանրությանը մոլորեցնելու և հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1235 դիտում
09:37 21-04-2020
Ինչ է ասել Մանե Գևորգյանը մասնավոր պարզաբանման ժամանակ. «Ժողովուրդ»
15714 դիտում
09:04 09-10-2020
4 միլիոն դոլարի օգնություն՝ Ճապոնիայից. ինչ է ձեռք բերվելու այս դրամաշնորհով. «Ժամանակ»
24226 դիտում
16:03 25-11-2020
Վարչապետն էլ էր հարցնում՝ ինչ են, ոնց են. Մանե Գևորգյանը մոտեցավ Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NEWS.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը