211652_close_icon
views-count1579 դիտում article-date 12:04 23-04-2021

Չպայթած զինամթերք կվնասազերծվի Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից բնակավայրերում

Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները՝ ՌԴ ԱԻՆ գործընկերների, «The halo trust» կազմակերպության, ինչպես նաև «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ շարունակում են Արցախի տարածքում իրականացնել ականազերծման աշխատանքներ:

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքից հայտնաբերված, կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, Մարտունի, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:


Տեղեկատու հեռախոսներ 911,101,112, 047 94 09 11։

Նմանատիպ նյութեր