211652_close_icon
views-count1805 դիտում article-date 23:56 24-04-2021

Լևոն Պաչաջյան. 1915-ը երբեք չի ներվելու և երբեք չի մոռացվելու

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել.

«Պապս՝ Ասքանազ Փաչաջյանը…

7 տարեկան էր, երբ 1915-ին թուրքերը նրա աչքի առաջ սվիններով սպանեցին իր հորը իսկ ինքը, եղբայրների հետ հայտնվեց ամերիկայն մանկատանը: Հետո գաղթի ճանապարհ դեպի Հունաստան…

Բայց միևնույնն է , հետ եկավ և մինչև կյանքի վերջ ապրեց մեծ Հայրենիքից մնացած մի փոքր հատվածում՝ Հայաստանում:

Աշխարհի ամենաբարի ու արիստոկրատ մարդն էր! Միշտ հիշելու եմ ինչպես էի փոքր ժամանակ կախվում ուժեղ և ամուր թևերից…
1915ը երբեք չի ներվելու և երբեք չի մոռացվելու!

Ցեղասպանություն տեսած աչքերը…»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր