211652_close_icon
views-count32540 դիտում article-date 17:50 26-04-2021

Պարզվել է Երևան-Սևան ավտոճանապարհին Lexus-ի կողմից վրաերթի ենթարկված և տեղում մահացած հետիոտնի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գրիգոր Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ նասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթի ենթարկած  հետիոտի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 84-ամյա Բեջան Ղահրամանյանն էր:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Յուրի Մելքոնյանը Lexus  RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի էր ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արման Դալլաքյանի ու Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տիգրան Շահնազարյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր