211652_close_icon
views-count2091 դիտում article-date 21:04 28-04-2021

Կրթօջախների աշխատակիցները քաղաքական ճնշումների են ենթարկվում. Ռուսլան Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի հետևանքով Երևանի  մի շարք կրթօջախների աշխատակցիների հրավիրել են հարցաքննության՝ առանց սահմանված ընթացակարգը պահպանելու, առանց ծանուցագրի:

Թե որն է պատճառը, ինչ հիմքեր կան՝ քաղաքապետարանը նախընտրեց մեկնաբանություն չտալ՝ պատճառաբանելով, որ իրենք հստակ տեղեկություններ չունեն, ենթադրություններ անել չեն կարող:

Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, որը ֆեյսբուքի իր էջում առաջինն էր բարձրաձայնել խնդրի մասին, Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մանկավարժների՝ չակերտավոր քաշքշելը նախընտրական բացատրական աշխատանքներ են՝ ուղղորդված իշխանությունների կողմից:

Արձագանքելով Ռուսլան Բաղդասարյանի ահազանգին՝ մի խումբ փաստաբաններ կրթօջախների աշխատակցիներին առաջարկել են իրենց անվճար աջակցությունը, որպեսզի կարողանան պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները:

Քննչական կոմիտեից Tert.am-ին տեղեկացրեցին, որ Երևանի 5 դպրոցների 48 աշխատակիցների են հրավիրել ոստիկանություն. կատարվում է նախաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր