1523 դիտում
09:37 29-04-2021
Սյունեցիներին ազատ արձակած դատավորները հայտնվել են իշխանության սև ցուցակում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում:
Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել և կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, և ինչ հիմք կա նրանց կալանքի համար: Եվ, ահա, երբ դատավորներն ասել են՝ ապացույց բերեն, քննիչները բացատրել են, թե այս պահին չունեն տեսանյութ, իսկ, ահա, դատավորներին էլ այլ ելք չի մնացել, քան նրանց ազատ արձակել: Ասել է թե՝ Սյունիքի բողոքի ակցիաների մասնակիցներին չկալանավորելու գործում քննիչները մեղքը գցում են դատարանների վրա, իսկ դատավորներն էլ՝ քննիչների վրա:
Եվ նաև դա է պատճառը, որ սյունեցիներին չկալանավորած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում: Նախաքննական մարմինը շուրջ 35 հոգու էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթևիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնորդությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սև ցուցակում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1179 դիտում
19:34 16-12-2020
«Սյունեցիներն այսօր շարունակում են Նժդեհի գործը». արժանապատվության երթի մասնակիցները ողջունեցին սյունեցիներին
Այս բաժնից
2461 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
952 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1270 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»