211652_close_icon
views-count4116 դիտում article-date 20:16 30-04-2021

Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամյան իր ալիքում գրառում է կատարել՝ անդրադառնալով esse.am թելեգրամյան ալիքում կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադառնում է Մինասյանի հայտարարությանն առ այն, որ չի մասնակցելու ընտրություններին:

Գրառումը՝ ստորև.

«Նիկոլին վճարում էին և վճարում են բոլորը. գործարարներն ու կուսակցությունները, որոնք անցել են նրա կողմը 2018 թվականին, ավարը բերել են խմբագրություն, և այժմ դրանք բեռնաթափում են տարբեր հիմնադրամներում: Հեղափոխությունից հետո ես դադարել եմ վճարել նրան, իսկ մյուսները չեն դադարել: Իսկ ոմանք սկսել են:

Ես անկասկած անցել եմ, անցնում եմ և կշարունակեմ ընթանալ ուղղման ճանապարհով՝ ուղղելով իմ և մեկ ուրիշի թույլ տված սխալները: Սխալներ, որոնց մասին ես անգամ չգիտեի, սխալներ, որոնք գոյություն ունեն հասարակական ֆանտազիաների մեջ:

Բայց ահա այն, ինչ ես կցանկանայի ուղղակիորեն և պատասխանատու կերպով հայտարարել.

1.Ընտրական գործընթացների մասնակիցներից որևէ մեկի հետ պայմանավորվածություններ չունեմ:

2.Եթե ինչ-որ հրաշքով այս ընտրություններում հաղթի ինչ-որ հականիկոլական ուժ, ես կհամարեմ, որ իմ առաքելությունն ավարտված է և կհեռանամ Հայաստանի քաղաքականությունից և Հայաստանի հասարակական բեմից: Դուխով գլխարկով մարդիկ, որոնք պարում են հեղափոխության համար`սեփական ծոծրակին խփելու փոխարեն, սկսել են ամեն ինչում մեղադրել ինձ, Սերժ Սարգսյանին, Opus Dei-ին կամ Պուշկինին, որը սովորաբար ամեն ինչի մեղավորն է: Ինձ համար կարևոր է գործով ապացուցել, որ նրանք սխալ են:

3. Ես ունեմ միայն մեկ պարտականություն, որը ես հրապարակավ բարձրաձայնել եմ. Ես կօգնեմ բոլոր նրանց, որոնք Նիկոլին թշնամի են համարում՝ անկախ նրանց նկատմամբ իմ վերաբերմունքից, կամ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից»:


   

Նմանատիպ նյութեր