1163 դիտում
20:07 07-05-2021
Կայացել է «5165» շարժման կրթության հարցերի հանրային-մասնագիտական առաջին քննարկումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կայացավ «5165» շարժման կրթության հարցերի հանրային-մասնագիտական առաջին քննարկումը, որը վարում էր շարժման առաջնորդ, «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» ՀԿ ղեկավար Կարին Տոնոյանը։
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին մայրաքաղաքից և մարզերից մեկտեղված շուրջ 150 մանկավարժներ, գիտաշխատողներ, կրթական ոլորտի կառավարիչներ, դասախոսներ և շահագրգիռ այլ քաղաքացիներ։
Կրթության հարցերի հանրային-մասնագիտական քննարկման նպատակն էր նախ ներկայացնել 5165 շարժման արժեքները, գաղափարախոսական հենքը և հայեցակետային պատկերացումները կրթության ոլորտի զարգացման վերաբերյալ։
Իր ծավալուն ելույթում շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը մասնակիցներին ներկայացրեց կրթական համակարգի վերակերտման շարժման տեսլականը՝ մասնավորապես նշելով․
«Ազգային արժեքաբանությունը՝ որպես կրթության բովանդակության բաղադրիչ, պետք է առանցքային նշանակություն ունենա նոր կրթական համակարգում։»
Կարին Տոնոյանը նշեց, որ արտաուսումնական կրթությունը պետք է դառնա ազգային արժեքների դաստիարակության ուղի։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց ռազմական կրթության, էլիտար սպայական կազմի պատրաստման, բժշկական կրթության մակարդակի բարձրացման, հայագիտական կրթության լայնածավալ ներդրման շարժման հայեցակարգը։
Ոլորտի մասնագետները քննարկման ընթացքում մատնանշեցին առկա կրթական համակարգի բացերը, մասնավորապես՝ թե ինչպիսի՞ քաղաքացի է պատրաստում այսօրվա կրթությունն ու ինչպիսի՞ ճանապարհով է հնարավոր քաղաքացուն կերտել հենց նախակրթական տարիքից։
Հանդիպման ավարտին բազմաթիվ մասնակիցներ պատրաստակամություն հայտնեցին միանալ հանձնաժողովի հետագա աշխատանքներին և համատեղ ուժերով մշակել «5165» շարժման կրթական ծրագիրը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
484 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1177 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1993 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում