211652_close_icon
views-count9209 դիտում article-date 15:55 09-05-2021

Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը

Մահացել է Հասմիկ Կիրակոսյանը: Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը՝ նշելով.
«Խոր վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։

Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում սիրելի Գործընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին:

Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում, ծառայողի ընտանիքում:

1949-1959 թթ.սովորել և ավարտել է Լենինականի թիվ 26 միջնակարգ դպրոցը:
1959-1963թթ. սովորել և ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ Հոռոմ գյուղի դպրոցում աշխատաել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
1964 թվականին անցել է կոմերիտական աշխատանքի «Անի»-ի արտադրական միավորումում որպես դպրոցական բաժնի վարիչ, այնուհետ աշխատել է Արթիկի կոմերիտական շրջկոմի 2-րդ քարտուղար, Կենտկոմի կողմից գործուղվել է Մոսկվա՝ կոմ բարձրագույն դպրոցում սովորելու, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՀՀ կենտրոնական կոմիտեում։
Սեփական դիմումի համաձայն հետ է եկել Լենինական և անցել դասախոսական աշխատանքի, միաժամանակ սովորել և ավարտել է Կիևի Շևչենկոյի անվան պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայության գծով:
1976 թվականին ընդգրկվել է Լենինականի քաղաքային խորհուրդ՝ որպես մշակույթի բաժնի վարիչ:
1996թ. -ից, մարզպետարանների ձևավորումից հետո, նշանակվել է որպես՝ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ:
2000 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի:
2004 թվականին՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի, իսկ 2007 թվականին՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների:
2009 թվականից մինչ 2018 թվականը զբաղեցրել է մարզպետի խորհրդականի պաշտոնը:
2018 թվականին նշանակվել էր Գյումրու քաղաքապետի խորհրդականի պաշտոնում:
Ունի երկու դուստր 4 թոռ:
Պարգևներ `
- «Մովսես Խորենացի» մեդալ
- «Նարեկացու» մեդալ
-«Հայրենիքի ծառայության 2-րդ աստիճանի» մեդալ
-«Ազգային ժողովի պատվո» մեդալ
-«ՀՀ վարչապետի» մեդալ
-«Ազգային ժողովի պատվո» մեդալ
-«ՀՀ նախարարության» ոսկե մեդալ
-«Սուրբ Էջմիածնի» հոգևոր մեդալ
-«ՀՀ թատերական միության» ոսկե մեդալ
-«Երկրապահ կամավորականների» մեդալ
-Մ.Նալբանդյանի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում և ոսկե մեդալ
-«Գյումրու Երախտավոր» մեդալ
-«Ազգային ժողովի պատվո» մեդալ
-ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալ
-Գյումրու պատվավոր քաղաքացի

Նմանատիպ նյութեր