211652_close_icon
views-count1998 դիտում article-date 17:56 10-05-2021

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը կներկայանա չորս մարզիկով

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը կներկայանա  չորս մարզիկով:

Դեռևս նախորդ մրցաշրջանում  գյումրեցիներ Կարապետ Չալյանը  / 77 կգ/  և օլիմպիական չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը  / 97 կգ /  նվաճել էին խաղերի ուղեգիր: Եվ ահա նրանց միացան էջմիածինցի  Արմեն Մելիքյանը  / 60 կգ /  և երևանցի  Կարեն Ասլանյանը (67 կգ ):

Վերջին երկյակը լավ քննություն բռնեց Սոֆիայի վարկանիշային միջազգային մրցաշարում: Նրանք  մտան եզրափակիչ, որի շնորհիվ  ստացան բաղձալի արտոնագիր:

Ավելին, Կարեն Ասլանյանը նաև մրցաշարի հաղթող ճանաչվեց, իսկ Արմեն Մելիքյանը վնասվածքի պատճառով  բավարարվեց երկրորդ տեղով:

Նմանատիպ նյութեր