211652_close_icon
views-count1387 դիտում article-date 20:46 17-05-2023

Անահիտ Ավանեսյանն այցելել է Քրեակատարողական բժշկական կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանում

Ազատազրկված անձանց մասնագիտացված բուժօգնության տրամադրող «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումը Կառավարության որոշմամբ կիրականացնի առողջապահության նախարարությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է Քրեակատարողական բժշկական կենտրոնի «Արմավիր» ստորաբաժանում, որտեղ ծանոթացել է դատապարտյալներին մատուցվող բուժօգնության որակին, պայմաններին, լսել ազատազրկված անձանց բարձրացրած խնդիրները։

Իսկ «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոցում» նախարարը շրջել է ախտորոշիչ, ինֆեկցիոն, հոգեբուժական, թոքախտաբանական, ընդհանուր թերապիայի և պալիատիվ օգնության, նարկոլոգիական բաժանմունքներում, վիրաբուժական կաբինետում, դեղատանը։

Անահիտ Ավանեսյանին են ներկայացվել հիվանդանոցի հնարավորությունները, հագեցվածությունն ու առկա կարիքները։

Քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում հիվանդանոցային, մասնագիտացված բժշկական ծառայությունների որակը բարելավելու հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր