38011 դիտում
22:00 12-05-2021
Ավտովթար Սյունիքի մարզում. 44-ամյա վարորդը Honda Elysion-ով բախվել է Գորիսի հիվանդանոցի բուժքրոջ Nissan-ին, վերջինս էլ բախվել է Արցախի Պաշտպանության բանակին պատկանող Toyota-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 13:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ, 44-ամյա Ստյոպա Ստեփանյանը իր վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում վազանց կատարելու ընթացքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Գորիսի բնակիչ, 31-ամյա Աննա Սարգսյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, որն էլ կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է Արցախի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Նորայր Սարգսյանի վարած Toyota Fortuner մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սարգսյանը աշխատում է «Գորիս» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, իսկ Ն. Սարգսյանի ավտոմեքենան հաշվառված է Արցախի Պաշտպանության բանակի հաշվեկշռում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16651 դիտում
17:56 13-01-2025
Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. Գյումրիում հրդեհ է բռնկվել «Opel»-ում. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ