8054 դիտում
11:59 17-01-2023
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են Lexus GX460-ն ու Honda Elysion-ը․ Honda-ի անվահեծանը կոտրվել է․ օպերատիվ են գործել ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մեծամորի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ․-ի վարած Lexus GX460 մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 39-ամյա Արմեն Ղուկասյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Մարտին Ավետիսյանը։
Վթարի փաստով՝ Ա․ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
12681 դիտում
13:22 26-01-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Lexus GX460-ն ու Toyota Camry-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ