211652_close_icon
views-count4266 դիտում article-date 16:54 16-05-2021

Նիկոլ Փաշինյանը լավագույն ստախոսն էր, որը եկավ իշխանության և մինչև հիմա իշխանության է, սակայն նրան աթոռից հանելը մի քանի ժամվա գործ է․ Արթուր Դանիելյան

Tert.am-ը գրում է. Շատերս գուժում էինք, որ այս ամեն ինչն այս ավարտն է ունենալու, սակայն մի անակնկալ կար, ես չգիտեի, որ մեր գեներալներն այսքան ապիկար, տհաս և, երբեմն, նույնիսկ սրիկաներ են: Իմ մոտ այդ պատրանքը կար, որ կա գեներալիտետ, որ վերջին պահին, կլինեն անձինք, որոնք իրավիճակը կկարողանային փրկել. այսօր «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագիրը կրող քննարկման ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով՝ խնդիրների արմատը նրանում է, որ երեսուն տարի շարունակ, մեր պետությունում պատրանքներ են ստեղծվել, որոնց հիման վրա առաջացել են ֆեյք գեներալներ, քաղաքական գործիչներ և ֆեյք քաղաքականություն: Ըստ նրա՝ թե՛ արևմտամետները, և թե՛ ռուսամետները ֆեյք թեզեր էին առաջ տանում, և ստացվեց այնպես, որ Հայաստանում հայամետ քաղաքականություն չստեղծվեց, որովհետև դեռ Արցախյան պատերազմից հետո տեղեկատվական քաղաքականությունը հիմնված էր ստի վրա։

«Տրամաբանական և օրինաչափ էր, որ ստի վրա կառուցված ղեկավարը պետք է լինի ամենալավ ստախոսը, չկար ուրիշ տարբերակ, Նիկոլ Փաշինյանը լավագույն ստախոսն էր և եկավ իշխանության և մինչև հիմա իշխանությունում է: Սակայն ես հակված չեմ գերագնահատել իր՝ աթոռին գտնվելու գործը, նրան աթոռից հանելը մի քանի ժամվա գործ է: Ես մի քանի օրում Նիկոլի հարցը լուծող եմ, բայց հետո, հետոին տե՞ր ենք»,– ասաց նա:

Հարցին, թե նոյեմբերի 9-ից հետո ի՞նչ պետք է անի հայկական պետականությունը, Արթուր Դանիելյանը պատասխանեց, որ դեռևս 2019 թվականին, «Ադեկվադ» միաբանության համաժողովին, երբ հարց է եղել թե ո՞վ է պետք է լինի մեր ընդդիմության հնարավոր առաջնորդը, ինչքը պատասխանել է, որ այդ մարդը Միքայել Մինասյանն է։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր