211652_close_icon
views-count19216 դիտում article-date 22:26 28-04-2022

Առեղծվածային հրդեհի դեպքեր Նոր Խարբերդում. գիշերը մի քանի ժամվա ընթացքում մեկ հոգու պատկանող մի քանի խանութներում հրդեհ է բռնկվել. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ

Այսօր՝ ապրիլի 28-ին, առեղծվածային  հրդեհի մի քանի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող Խարբերդի ամառանոցների «2-րդ պալավինկա»  կոչվող հատվածում գտնվող խանութներից  մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 6 և թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդե է բռնկվել միաժամանակ Խարբերդի ամառանոցներ  5-րդ և 16-րդ փողոցներում  և  5-րդ  փողոցի 105/1 հասցեում գտնվող խանութում:

Հրդեհները  մարվել ու  մեկուսացվել են քաղաքացիների և հրշեջների օգնությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նշված 3 խանութները պատկանում են  «Անահիտ Դանիելյան» ԱՁ-ին:

Հրդեհի հետևանքով այրվել են ծխախոտի վահանակներ, օդորակիչներ, էլեկտրական լարեր, համակարգիչ և այլ իրեր:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է  միանգամից հրդեհ բռնկվել 3 խանութներում, որոնք պատկանում են մեկ հոգու:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր