2210 դիտում
09:49 18-05-2021
Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը գյուղական բնակավայրերի դատարկվելն է եղել: Բոլոր իշխանություններն էլ խոսել են տարածքային համաչափ զարգացման մասին, սակայն փաստն այն է, որ Հայաստանում այսօր կան նույնիսկ այնպիսի բնակավայրեր, որոնք բնակիչ չունեն:
«Փաստ» թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ճշտելու, թե մեր երկրում քանի բնակավայր ունի մինչև 100 բնակիչ, և քանի բնակավայր ընդհանրապես բնակեցված չէ: Նախարարությունից պատասխանել են, որ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Սյունիքի մարզերում մինչև 100 բնակիչ ունեցող համայնքներ չկան: «Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները: Բնակեցված չեն Լոռու մարզում՝ երկու, Շիրակի մարզում՝ երեք, Սյունիքի մարզում՝ 11 բնակավայր: Նշենք, որ այդ բնակավայրերը գտնվում են խոշորացված համայնքներում»,- նշված է նախարարության պատասխանում: Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ բնակավայրերը ենթակառուցվածքներով ապահովելու, դրանք վերաբնակեցնելու ուղղությամբ:
«Մարզերում համայնքների սոցիալտնտեսական տարբեր ծրագրեր են իրականացվում՝ պետության, միջազգային և տեղական կազմակերպությունների միջոցներով: Մասնավորապես՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում սակավ բնակեցված կամ լքված համայնքների վերաբնակեցմանն ու տնտեսական զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր իրականացնելու համար»,- պատասխանել են ՏԿԵ նախարարությունից»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2829 դիտում
20:14 04-05-2015
Աշխարհի ամենախիտ բնակեցված կղզին. ֆոտոշարք
2964 դիտում
11:04 12-10-2019
Ուրֆացի հայերով բնակեցված Թել Աբյադ քաղաքը ոչնչացման վտանգի տակ է. «Ժամանակ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
940 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1255 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»