211652_close_icon
views-count2719 դիտում article-date 19:46 18-05-2021

«Ով իշխում է Մեծ ու Փոքր Իշխանասարերին, նա էլ մշտադիտարկում է անում ամբողջ տարածաշրջանում». Վովա Վարդանով

168.am-ը գրում է. Արցախյան ազատամարտի վետերան, Հայաստանում առաջին հետախուզական-դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, ՈՄԱ հասարակական-ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն այսօր հրավիրված ասուլիսում խոսել է Հայաստանի անվտանգային խնդիրների, Սյունիքում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող և  հնարավոր զարգացումների մասին:

«Տեղի ունեցող իրադարձությունները սյունիքյան չեն, մեզ շեղում են՝ ասելով Սյունիք, որովհետև իրադարձություններ կան նաև Վայքում և Գեղարքունիքում: Ու հավատացեք՝ ոչ պակաս լկտի պահվածք է հակառակորդի, ավելի ճիշտ, արդեն՝ հարևանի կողմից: Սյունիք ներս մտնելը եղել է 2,5-3 կմ ու մինչև հիմա այնտեղ են: Մեր կազմակերպության, մեր գումարտակի ներկայացուցիչները արդեն մեկ շաբաթ Սյունիքում են: Ինչպես բոլորին են շեղում, նույնպես էլ մենք էինք շեղվել: Վերին Շորժային շատ քիչ ուշադրություն ենք դարձնում և Ջերմուկի այն հատվածին, որտեղ բնակավայր չկա, ինչը բավականին սխալ է»,-ասել է նա:

Պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանել է, թե որքանո՞վ են կարևոր Սյունիքի իրադարձությունները.

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր