1604 դիտում
10:31 19-05-2021
Հայաստան ուղարկված դրսի փողերն ավելացել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մարտին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 65 միլիոն 860 հազար դոլար: Նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 34 միլիոն 944 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ մարտին տրանսֆերտները շարունակել են հունվար եւ փետրվար ամիսների համեմատ ավելանալ: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը մարտ ամսին կազմել է 25 մլն 642 հազար դոլար։ Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Այն, հունվար ամսվա համեմատ, 6 մլն 737 հազար դոլարով ավելացել է:
Մասնագետների խոսքերով՝ այս աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր հայրենակիցների մեծ մասը փետրվարի 1-ից մեկնել է ՌԴ՝ արտագնա աշխատանքի, եւ արդեն կարողանում է գումար ուղարկել հարազատներին: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է ավելացել. եթե այս տարվա հունվարին այն կազմել է 18 մլն 668 հազար դոլար, փետրվարին՝ 23 մլն 146 հազար դոլար, ապա մարտին դարձել է 32 մլն 232 հազար դոլար»:
Մանրաասն՝ օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
10:25 03-02-2022
Աարտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է. «Ժողովուրդ»
2231 դիտում
10:20 15-04-2022
Արտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2458 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
940 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1255 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»