211652_close_icon

Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրություններ. Աշոտյան

views-count5797 դիտում article-date 16:13 19-05-2021
Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրություններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:

Եվ այսօր տեղի է ունենում այն, ինչի մասին զգուշացնում էի. այս վիճակում Հայաստանում ընտրույթւոններ չէր կարելի անցկացնել: Սրա ղեկավարման օրոք ընտրությունների գնալ չէր կարելի:
Ավաղ, ունենք այն, ինչ ունենք:

Կարևորագույն հարցը. արդյո՞ք մենք կհասցնենք դուրս շպրտել շնագայլաբարո կապիտուլյանտին մինչև երկրի վերջնական կործանումը, թե ոչ:

Սիրելի ժողովուրդ,
Այս իրավիճակում գոնե պահպանենք տարրական շնորհքը, պարկեշտությունն ու պատիվը: Իրար հետ ճանապարհ ացնելուց հետո ընտրությունների պատրվակով մեզ կրկին փորձում են պառակտել:
Մոլեռանդորեն և ամեն գնով մի՛ տրվեք ընտրական տենդին: Մի՛ մոռացեք, որ մի քանի տարի կամ ամիս առաջ բոլոր իրական ընդդիմադիրներով միասին էինք, կողք կողքի: Մի՛ հատեք տարրական արժանապատվության սահմանները: 

Ընդդիմադիր և ոչ մի ուժ միայնակ, ցավոք, հաղթել չի կարող: Տեղ թողեք կրկին միասնական լինելու համար: 

Հունիսի 20-ից հետո գալու է հունիսի 21-ը ու էլի բազում օրեր:
Այսօրվա մանր-մունր ժուլիկությունները կարող են թողնել անհարթելի, թարմ կնճիռներ ու դառը հետնահամ:

Չմոռանանք մեր գլխավոր նպատակի մասին.
Հայաստան՝ առանց Նիկոլ: Հայաստան՝ Նիկոլից հետո:
Պատիվ ունեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր