5508 դիտում
09:01 20-05-2021
Համայնքների ղեկավարներին հրահանգվել է բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի համայնքների ղեկավարներին հրահանգվել է այլևս բաց չխոսել սահմանային իրավիճակի մասին: Նկատենք, երբ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը «սահմանների ճշգրտում» հիմնավորմամբ առաջ եկավ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, միակ պաշտոնյաները համայնքների ղեկավարներն էին, որոնցից հնարավոր էր որևէ տեղեկություն իմանալ և մշտապես՝ ճիշտ ու հստակ:
Սակայն հիմա նրանց և հատկապես Գեղարքունիքի մարզի համայնքապետերին մարզպետարանից հրահանգված է լրագրողների հետ խոսելու դեպքում միայն ասել, թե ամեն ինչ կարգին է, ամեն ինչ նույնն է, առանց փակագծեր բացելու: Նկատենք՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից ուղիղ այս հրահանգը իջեցրել են ավելի շատ Գեղարքունիքի մարզի համայնքապետերի վրա, քանի որ Սյունիքի համայնքապետերին չեն կարողանում ենթարկեցնել. նրանք ավելի անկախ են:
Եվ այս օրերին նրանցից շատերը չեն պատասխանում հեռախոսազանգերին կամ պատասխանելու պարագայում փորձում են հերքել այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են սահմանային իրավիճակի հետ կապված: Եվ, դրան զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարարությունն է սկսել ակտիվ հայտարարություններ անել և իր տեսանկյունից ներկայացնել սահմանում տիրող իրավիճակը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6959 դիտում
10:29 20-10-2018
Քննչականներին հրահանգվել է՝ այսուհետ որևէ գործի մասին ոչինչ չխոսել, որևէ կերպ չարձագանքել. «Ժողովուրդ»
2516 դիտում
18:15 12-03-2016
Վարչապետն ընդունել է համայնքների կին ղեկավարներին և քաղաքային համայնքների ավագանու կին անդամներին
1955 դիտում
10:54 20-12-2014
Արամ Սարգսյանը որոշել է երեք ամիս չխոսել. 168 Ժամ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը