211652_close_icon
views-count1328 դիտում article-date 09:51 21-05-2021

ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարը քննարկման ընթացքում անդրադարձել են հայ-ադրբեջանական հակամարտությանը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են։ Քարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները ձգտում են ավելի կայուն ու կանխատեսելի հարաբերությունների Մոսկվայի հետ: Նրանք քննարկել են Ռուսաստանի Արկտիկական խորհրդի նախագահության և համագործակցության կարևորության շուրջ հարցեր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ընդհանուր շահը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի փոխանցմամբ՝ «Քարտուղարը նաև վերահաստատել է նախագահ Բայդենի վճռականությունը՝ պաշտպանել ԱՄՆ քաղաքացիներին և գործել ի պաշտպանություն ԱՄՆ շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վնասում են մեզ կամ մեր դաշնակիցներին:

Քարտուղարը պարզաբանեց, որ Ռուսաստանը պետք է ազատ արձակի ամերիկացի քաղաքացիներ Փոլ Ուիլանին և Թրևոր Ռիդին։

Ի թիվս այլ հարցերի՝ պետքարտուղարը խորը մտահոգություններ է հայտնել Ուկրաինայի տարածքում և նրա մերձակայքում Ռուսաստանի շարունակական ռազմական տեղակայման շուրջ, ինչպես նաև «Ամերիկայի Ձայնի» և «Ազատ Եվրոպա / «Ազատություն» ռադիոկայանի դեմ նրագործողությունների, Ալեքսեյ Նավալնիի առողջության և ընդդիմադիր կազմակերպությունների բռնաճնշումների վերաբերյալ:

Քարտուղարը կարևորել է Սիրիայի բնակչության համար մարդասիրական աջակցության ապահովման հրամայականը, միևնույն ժամանակ, նրանք անդրադարձել են տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու հարցին:

Նրանք նաև քննարկել են այն ոլորտները, որոնցում ԱՄՆ և ՌԴ ժողովուրդները կարող են օգտվել կայուն և ուժեղացված համագործակցությունից։ Երկու պաշտոնյաները անդրադարձել են Աֆղանստանի և Իրանի վերաբերյալ հարցերին։ Քարտուղարը և Արտաքին գործերի նախարարը պարտավորվել են շարունակել քննարկումներն առաջիկայում:

Նմանատիպ նյութեր