211652_close_icon
views-count2435 դիտում article-date 17:43 22-05-2021

Փարիզում Շառլ Ազնավուրի 97-ամյակին բացվել է նրա կիսանդրին

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիսավոր արարողությամբ բացվել է նրա կիսանդրին:

«Փարիզի և բոլոր մարդկանց համար սա շատ կարևոր օր է։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ և մասնակցել այս արարողությանն ու բացել Շառլ Ազնավուրի կիսանդրին»,-ինչպես հաղորդում է «Ազնավուր» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջը, միջոցառմանն այս մասին ասել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական կուլտուրայի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև Նիկոլյայի կինը՝ Քրիստինա Սարկիսյանը:

Ֆրանսահայ նշանավոր շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզում:

1995 թվականից սկսած ն ներկայացրել է Հայաստանը բազմաթիվ միջազգային դիվանագիտական ատյաններում։ 2008 թվականին Ազնավուրը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

Նա մահացել է 2018-ին՝ հոկտեմբերի 1-ին:

Նմանատիպ նյութեր