211652_close_icon
views-count10514 դիտում article-date 13:50 23-05-2021

«Եվրատեսիլ 2021» երաժշտական միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Իտալիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Armtimes.com-ը գրում է.  Ռոտերդամում կայացած «Եվրատեսիլ 2021» երաժշտական միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Իտալիան ներկայացնող Maneskin խումբը՝ Zitti e Buoni երգով:

Հեռուստադիտողների եւ ժյուրիի քվեարկության արդյունքում իտալացիները ստացել են 524 միավոր՝ 25 միավորով առաջ անցնելով Ֆրանսիայից: Ֆրանսիային շնորհված միավորները 499 են: Երրորդ հորիզոնականում Շվեյցարիան է՝ ստացած 432 միավորով:
 

Սա Իտալիայի երրորդ հաղթանակն է «Եվրատեսիլի» պատմության մեջ և առաջինը 1990 թվականից ի վեր:

Իտալացի արտիստները խոստովանել են, որ քվեարկության արդյունքներն իրենց համար անսպասելի են եղել: «Սա անհավանական է, մենք չէինք սպասում, սակայն շատ ուրախ ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է բաս-կիթառահար Վիկտորիա դե Անժելիսը։

Երաժիշտները շնորհակալություն են հայտնել երկրպագուներին և հանդիսատեսին, որոնք իրենց ձայնն են տվել՝ տեղեկացնելով, որ որ մինչև տարվա վերջ կթողարկեն նոր ալբոմ, իսկ դեկտեմբերին նախատեսում են շրջագայություն:

Maneskin խումբը հիմնադրվել է 2015-ին, որի կազմում են վոկալիստ Դամիանո Դավիթը, բաս-կիթառահար Վիկտորիա դե Անժելիսը, կիթառահար Թոմաս Ռաջին եւ թմբկահար Իթան Տորկիոն: Zitti e Buoni երգով նրանք այս տարի արդեն հաղթել էին «Սան Ռեմո» երաժշտական փառատոնում:

Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր 39 երկիր, որից 26-ը ուղեգիր ստացավ դեպի եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակիչ փուլը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 20-ին:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր