211652_close_icon
views-count1603 դիտում article-date 12:44 25-05-2021

Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում. Քոչարյան

Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փոխանցում է News.am-ը։

«Այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է, կապված է հենց այդ հարցի հետ:

Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու է այդ դելիմիտացիան: Ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չի չափից ավելի վախենալ, ուղղակի հիմա դա բավականին պրոբլեմային հարց է»,-ասաց նա:
 

Նմանատիպ նյութեր