32450 դիտում
21:18 26-05-2021
Շղթայական ավտովթար Իսակովի պողոտայում. Ոստիկանության զորքերի զորամասի դիմաց բախվել են Lexus, 3 Mercedes, KIA և 2 ВАЗ 2107 ավտոմեքենաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ, բախվել են Lexus, 3 Mercedes, KIA և 2 ВАЗ 2107 ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Սամվել Ղարիկյանն ու տեսուչ Վրույր Ավագյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ Ս. Ղարիբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+